Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին «Բորուսիա Դ․» - «Շալկե» խաղով
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 16-ին Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գելզենկիրխենի «Շալկեի» դիմակայությամբ, հաղորդում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։ Կվերսկսվի նաեւ երկրորդ Բունդեսլիգայի առաջնությունը։
Գերմանական ֆուտբոլը կարանտինից դուրս է գալիս երկրի կանցլեր Անգելա Մերկելի հավանությունից հետո։
Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։