Վաղը վիրահատություն նախատեսված չէ եւ հայրս անպայման կմասնակցի դատական նիստին. Լեւոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը չի վիրահատվելու եւ մասնակցելու է իր գործով դատական նիստին։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ եւ նա անպայման կմասնակցի դատական նիստին»,- գրել է նա։