Ի՞նչ սահմանափակումներ կլինեն Պրեմյեր լիգայում մրցաշրջանի վերսկսումից հետո
Ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումից հետո Պրեմյեր լիգայում կարող են մի շարք սահմանափակումներ կիրառվել, հայտնում է Telegraph-ը:
Պրեմյեր լիգան ֆուտբոլիստներին կարող է արգելել փոխանակվել խաղաշապիկներով, ինչպես նաև կարգելվի գոլերը նշել ամբողջ թիմի կազմով:
Մրցաշրջանի վերսկսումից հետո Պրեմյեր լիգայի մնացած տուրերի հանդիպումները կանցկացվեն 10 չեզոք ստադիոններում՝ առանց հանդիսականների:
Սպասվում է, որ Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի մայիսի վերջին: