«Տորինոյի» ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Իտալական «Տորինոյի» ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մարզումները վերսկսելուց առաջ ակումբի բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ։ Մեկի պատասխանը եղել է դրական։
Վարակված խաղացողի անունը չի նշվում։ Հիվանդությունն անցնում է առանց ախտանիշի։ Ֆուտբոլիստը մեկուսացվել է առնվազն երկու շաբաթով։
Այս շաբաթ Իտալիայում ֆուտբոլային թիմերին թույլատրվել է վերսկսել մարզումները։ Բոլոր ակումբների ներկայացուցիչները թեստավորվում են։
Մրցաշրջանի վերսկսումն առանց հանդիսականների սպասվում է հունիսին կամ հուլիսին։