Սետիենը պատմել է՝ ինչպես է պահպանել մարզավիճակը կարանտինի ընթացքում
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը պատմել է, թե կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում ինչպես է պահպանել մարզավիճակը:
«Տնային պայմաններում շատ դժվար է մարզվել: Այնուամենայնիվ, ես շատ արագ կարողանում եմ հարմարվել իրողություններին:
Մարզվել եմ կնոջս հետ, YouTube-ով դիտել ենք վարժություններ և փորձել ենք կրկնել դրանք: Կինս ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քան ես»,- Սետիենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մայիսի 6-ին կորոնավիրուսի թեստ կհանձնեն և առաջիկա օրերին կվերսկսեն մարզումները: