«Ռոման» առաջին անգամ կմարզվի ամբողջ կազմով
Իտալական «Ռոման» մայիսի 7-ին Տրիգորիայի մարզաբազայում կվերսկսի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված թիմային մարզումային գործընթացը։
Պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան առաջին անգամ իր տրամադրության տակ կունենա բոլոր ֆուտբոլիստներին։ 28-ն էլ առողջ են, վնասվածներ չունեն։ Դավիդե Ձապակոստան, Խավյեր Պաստերոն, Ամադու Դիավարան եւ Նիկոլո Ձանյոլոն ապաքինվել են վնասվածքներից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Ռոման» մարզումները կանցկացնի փոքր խմբերով եւ անհատական ծրագրերով։ Բոլոր ֆուտբոլիստները կթեստավորվեն, ամեն օր կանցնեն բուժզննում։