«Արսենալը» ամենամեծ կորուստը կունենա, եթե հաջորդ մրցաշրջանն անցկացվի առանց հանդիսականների
Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներից Լոնդոնի «Արսենալը» ընդհանուր եկամուտի մասնաբաժնում կունենա ամենամեծ ֆինանսական կորուստը, եթե հաջորդ մրցաշրջանում հանդիպումները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով անցկացվեն առանց հանդիսականների, հաղորդում է բրիտանական The Teleg8aph-ը։
Պրեմյեր լիգայի բոլոր ակումբների ընդհանուր կորուստը կկազմի մոտ 880 միլիոն ֆունտ ստերլինգ։
Եթե ֆանատները չկարողանան ստադիոնում հետեւել խաղերին, «Արսենալը» չի ստանա 122 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 140 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն հանդիպումների օրերի հասույթը մանչեսթերյան ակումբի ընդհանուր եկամուտի 17,6 տոկոսն է։
Եթե դեկտեմբերից հանդիպումներն անցկացվեն հանդիսականներով, բոլոր ակումբների կորուստը կլինի 416 միլիոն ֆունտ ստերլինգ։