Իտալիայի սպորտի նախարար․ Ոչ մի հիմք չկա ասելու, թե մրցաշրջանը կվերսկսվի հունիսին
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսման հիմք այս պահին չի տեսնում։
«Եթե հանգամանքները թույլ չտան, բոլոր մարզական միջոցառումները պետք է չեղարկվեն։ Դեռ ոչ մի հիմք չկա ասելու, թե մրցաշրջանը կվերսկսվի հունիսին։ Կասկած չկա, որ վերսկսվելու դեպքում էլ՝ մրցումներն անցկացվելու են առանց հանդիսականների։
Այժմ մեծ է ճնշումը կառավարության վրա։ Բոլորը խնդրում են նշանակել մրցաշրջանի վերսկսման ժամկետ։ Բայց հիմա չկա հունիսի կեսին ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերսկսման մասին խոսելու հիմնավորում։ Ամեն ինչ կախված կլինի վարակվածության տեմպի նվազումից։ Հույս ունեմ, որ առաջնությունը կվերսկսվի, բայց այն պետք է լինի անվտանգ»,- Սպադաֆորայի խոսքը մեջբերում է RAI-ն։
Այս շաբաթ իտալական ֆուտբոլային ակումբները կվերսկսեն մարզումները։