Հայաստանում զինվորականների եւ հաշմանդամների երեխաներին մանկապարտեզներ կընդունեն առաջնահերթ կարգով. նախարար
Հայաստանում զինվորականների եւ հաշմանդամների երեխաներին մանկապարտեզներ կընդունեն առաջնահերթ կարգով: Այս մասին մայիսի 5-ին ԱԺ նիստում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդպիսի արտոնություններից կկարողանան օգտվել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությամբ ծնողների երեխաները, ինչպես նաեւ բազմազավակ ընտանիքների երեխաները, որոնք 3 եւ ավելի երեխա ունեն, եւ զինծառայողների երեխաները: Օրինագիծը նաեւ երաշխավորում է երեխաների սնունդը եւ առողջական վիճակին հետեւելը:
Դրանից բացի, հանրապետության մանկապարտեզների բոլոր աշխատակիցները պետք է տարեկան գոնե մեկ անգամ բուժզննում անցնեն, ինչպես նաեւ աշխատակիցների 20 տոկոսն ամեն տարի պետք է պարտադիր վերապատրաստում անցնի: