Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բարեհաջող սրտի վիրահատության է ենթարկվել
Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բարեհաջող սրտի վիրահատության է ենթարկվել, հայտնում է Goal.com-ը:
57-ամյա մասնագետը մայիսի 5-ին դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տնային պայմաններում:
Մայիսի 3-ին 57-ամյա Կումանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Կումանը Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի փետրվարից: