«Ուեմբլին» կլինի Պրեմյեր լիգայի մնացած տուրերի հանդիպումներն ընդունող ստադիոններից մեկը
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը կլինի այն 10 ստադիոններից մեկը, որտեղ տեղի կունենան Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումները, հայտնում է The Telegraph-ը:
Պրեմյեր լիգայի ղեկավարությունը «Ուեմբլին» ընտրել է որպես չեզոք ստադիոն: Մնացած 9 ստադիոնների վերաբերյալ դեռ տեղեկություն չի հաղորդվում:
Պարտադիր պայման է, որ ընտրվելիք ստադիոններին շատ մոտ տեղակայված լինեն հյուրանոցներ, որտեղից ֆուտբոլիստները հնարավորինս կարճ ժամանակում կկարողանան հասնել ստադիոն:
Սպասվում է, որ Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի մայիսի վերջին: