«Աթլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը» պայմանավորվել են Իսպանիայի Գավաթի եզրափակիչն անցկացնել հանդիսականներով
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկած Բիլբաոյի «Աթլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը» պայմանավորվել են եզրափակիչն անցկացնել այն ժամանակ, երբ իշխանությունները թույլ կտան հանդիսականների ներկայությունը։
Ակումբները Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիային կներկայացնեն առանց հանդիսականների եզրափակիչ չանցկացնելու պահանջ, հաղորդում է Marca-ն։
Եթե մինչեւ սեպտեմբեր հնարավոր չլինի անցկացնել եզրափակիչը, ապա Եվրոպայի լիգայի ուղեգիրը կստանա ոչ թե գավաթակիրը, այլ Իսպանիայի առաջնությունում անցողիկ տեղում գտնվող թիմը։
«Աթլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը» պատրաստ են զոհաբերել տեղը Եվրոպայի լիգայում, հանուն հանդիսականների ներկայությամբ խաղալու։