Գերմանիայի քաղաքական շրջանակներում մտորում են կանցլերի պաշտոնում Մերկելի հինգերորդ ժամկետի մասին
SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գործողությունների նկատմամբ դրական արձագանքն առաջացրել է Բեռլինի քաղաքական շրջանակներում քննարկում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հինգերորդ ժամկետի մասին, հաղորդում է DW-ը։
«Չեմ կարող հերքել, որ վերջին շրջանում ես լսում եմ այդ միտքը բավականին հաճախ»,-հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեհովերը Bild am Sonntag պարբերականում մայիսի 3-ին հրապարակված հարցազրույցում։
Սոցիալ-քրիստոնեական քաղաքական գործչի խոսքով՝ ՔԴՄ նախագահ Անգելա Մերկելը մեծ վստահությամբ է կառավարում Գերմանիան կորոնավիրուսային վարակի պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի շրջանում։ Զեհովերը համոզմունք է հայտնել, որ «փայլուն թիմային աշխատանքը» հնարավոր էր ապահովել միայն Մերկելի «ռազմավարական կառավարման» շնորհիվ։ «Մենք պետք է երջանիկ լինենք, որ այս իրավիճակում մեր երկիրն ունի այդպիսի կանցլեր»,-հայտարարել է Հորսթ Զեհովերը։
2018 թվականի հոկտեմբերին ՔԴՄ նախագահի պաշտոնից հեռանալիս 65-ամյա Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի հավակնի կանցլերի պաշտոնում նոր ժամկետի։ Հարցումները վկայում են, որ ՔԴՄ-ին այսօր սատարում է գերմանացիների 37 տոկոսը։