Հասնելով գյուղ՝ պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում. Սոֆյա Հովսեփյան
Պարզում ենք , որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում , այն ինչ նույն գյուղում կային ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմազավակ ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով գյուղացիներին տրվող աջակցությանը:
«Գրառումներիցս մեկի տակ համարձակվել են կասկածի տակ դնել աջակցության տրամադրմանս օբյեկտիվությունը և իմ պատրաստակամությունը , որը ցուցաբերել եմ տարիներ շարունակ և շարունակելու եմ անել՝ անկախ կարգավիճակից,պաշտոնից և կցանկանամ հրապարակել մեկ տեղեկատվություն, որը նաև պահանջ է բոլոր գյուղապետերին, համայնքապետերին, քաղաքապետերին և վարչական ղեկավարներին :
Որպես կանոն, փորձում եմ անբարեխիղճ համայնքապետերից ցուցակներ չուզել, բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ մի քանի գյուղից ստիպված եղանք: Հասնելով գյուղ՝ պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում, այն ինչ նույն գյուղում կային ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմազավակ ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք : Մեր որոշմամբ՝ բոլոր այն գյուղերում որտեղ համարձակվել էր խաբել մեզ գյուղապետը, փնտրել և հայտնաբերել ենք ընտանիքների , որոնք ծայրահեղ կարիքի մեջ են , ունեն աջակցության կարիք և տրամադրել ենք մոտ մեկ ամսվա սնունդ :
Այս գործելաոճը շարունակվելու է և որքան էլ այս կամ այն անձինք փորձեն ինքնահաստատվել , միևնույն է չենք տրվելու այդ ավելորդ խոսակցություններին :
Շարունակելու եմ հնարավորությանս չափ աջակցել , բայց իրականում այդ աջակցության կարիքն ունեցող անձանց :
Վե՛րջ թայֆայական մտածողությանը :
Հերթական չափաբաժնի բաժանումից հետո առավել համապարփակ կներկայացնեմ»: