Բելգիայի հավաքականը երկարաձգել է պայմանագիրը Ռոբերտո Մարտինեսի հետ
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետ, հաղորդում է independent.co.uk-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։
46-ամյա մասնագետը Բելգիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ ցույց տալով լավագույն արդյունքը իր պատմության մեջ։
Ռոբերտո Մարտինեսը նախկինում գլխավորել է Ուելսի «Սուոնսին», անգլիական «Ուիգանն» ու «Էվերտոնը»։