Մոուրինյո․ Միայն մեկ անգամ եմ արտասվել պարտությունից հետո
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ մարզչական կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ է արտասվել պարտության պատճառով։
Դա եղել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, 2012թ․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիային» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո։
«Այն ժամանակ 11 մետրանոցները չիրացրին Ռոնալդուն, Կական եւ Սերխիո Ռամոսը՝ անկասկած, երեք ֆուտբոլային գազաններ, բայց նրանք նույնպես մարդ են։
Այդ գիշեր ես արտասվեցի՝ մարզչական կարիերայիս ընթացքում պարտությունից հետո միակ անգամն էր։ Լավ եմ հիշում։ Ես եւ Այտոր Կարանկան իմ տան մոտ, մեքենայի մեջ արտասվեցինք։ Շատ ծանր պահ էր, քանի որ մենք այդ մրցաշրջանում լավագույն ընկերներ էինք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ 57-ամյա մասնագետը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է պորտուգալական «Պորտուի» (2004) եւ Միլանի «Ինտերի» (2010) հետ։