«Միլանը» «Ռեալին» 35 միլիոն եվրո է առաջարկել Լուկա Յովիչի համար
Իտալական «Միլանը» պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ռեալին» սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի հարցով։ Միլանյան ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 35 միլիոն եվրո եւ լրացուցիչ բոնուսներ հետագա հաջողությունների համար, հաղորդում է Sport Mediaset-ը։
Իտալական ակումբը ցանկանում է վերամիավորել խորվաթ կիսապաշտպան Անտե Ռեբիչի եւ Յովիչի հարձակողական զույգը, որը փայլում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։ Ռեբիչը 2019թ․ սեպտեմբերին է երկու տարվա վարձակալությամբ տեղափոխվել «Միլան»։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Յովիչի համար անցած ամռանը «Այնտրախտին» վճարել է 60 միլիոն եվրո։