Զարիֆ. Պոմպեոյին այնքան է հուզում Իրանը, որ նա զինում է աշխարհին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին այնքան է հուզում Իրանը, որ նա զինում է աշխարհին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է զենքի մատակարարման հարցում: Պետքարտուղար Պոմպեոյին այնքան է հուզում Իրանը՝ 1979 թվականից ԱՄՆ-ից զենքի խոշոր գնողը, որ նա ամբողջ աշխարհին զինում է»,-գրել է նա Twitter-ում:
Նա նաեւ տեղադրել է 1950-2017 թվականներին ԱՄՆ զենքի շրջանառության մասին տվյալներով գրաֆիկական գրությունը: