ՌԴ կառավարությունը երկարաձգել է Ռուսաստան օտարերկրացիների մուտքի արգելքը
ՌԴ կառավարությունը երկարաձգել է Ռուսաստան օտարերկրացիների մուտքի արգելքը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դեռ հստակ ամսաթիվ չկա, թե երբ կհանվեն կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները:
«Մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ կգործի ՌԴ տարածք օտարերկրացիների մուտքի արգելքը»,-ասել է Միշուստինը:
Նա նշել է, որ նման միջոցը կօգնի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների վրա:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը մինչեւ մայիսի 1-ի կեսգիշեր արգելել էր քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան: Բացառություն են կազմում արտասահմանցի դիվանագետները, նրանց ընտանիքների անդամները, բեռնատարներ վարորդները, մասնավոր վիզաներ ունեցող անձինք, ՌԴ քաղաքացիների ընտանիքների անդամները, ՌԴ-ի հետ առանց վիզային ուղեւորությունների մասին համաձայնագրեր ունեցող պետությունների առանձին կատեգորիաների քաղաքացիները: