Apple-ը հետաձգում է առաջատար iPhone-ների արտադրությունը
Apple-ը հետաձգում է առաջատար iPhone-ների արտադրությունը, որոնք կորոնավիրուսի համավարակի հետեւանքով համաշխարհային պահանջարկի անկման եւ ամբողջ Ասիայում արտադրության խափանումների պատճառով կներկայացվեն մոտ մեկ ամիս ավելի ուշ, այս տարի, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Apple- ը նախկինի պես պլանավորում է այս տարվա վերջին թողարկել iPhone-ի չորս նոր մոդելներ, որոնք 5G-ի աջակցություն կունենան, հայտնում է Reuters- ը:
Wall Street Journal-ը հավելել է, որ Apple-ը մինչեւ 20%-ով կկրճատի այն հեռախոսների արտադրությունը, որոնք պլանավորում էր թողարկել այս տարվա երկրորդ կեսին։
Apple-ը ավանդաբար նոր iPhone-ները սեպտեմբերին է ներկայացնում: Ապրիլին ընկերությունը 399 դոլար արժեքով ավելի փոքր iPhone է թողարկել: