Դիեգո Կոստա․ Անտոնիո Կոնտեն մեկ մրցաշրջան էլ չէր դիմանա «Ռեալում»
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան խոսել է Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին, որի ղեկավարությամբ խաղացել է Լոնդոնի «Չելսիում» եւ ունեցել է լարված հարաբերություններ նրա հետ։
«Խաղադաշտից դուրս խնդիրներ ունեցել եմ Կոնտեի հետ, բայց կարծում եմ, որ նա լավ մարզիչ է։ Վատ զգացմունքներ չունեմ նրա նկատմամբ, բայց ամենաբարձր մակարդակի մարզիչ դառնալու համար պետք է փոխել աշխատանքում մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։
Կոնտեն շատ կասկածամիտ մարզիչ է։ Օրինակ՝ «Ռեալի» նման ակումբում Կոնտեն երբեք մեկ մրցաշրջան էլ չէր դիմանա իր տեղում»,- Դիեգո Կոստայի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Դիեգո Կոստան «Չելսիում» հանդես է եկել 2014-2017 թվականներին։ Կոնտեն կարճ հաղորդագրության միջոցով նրան հայտնել էր, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունը։
Կոնտեն «Չելսին» գլխավորել է 2016-2018-ին՝ դառնալով Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր։