Տան վարձը, որը ամսական 40 հազար դրամ է, 2 ամիս չենք վճարել. Այս վիճակում հայտնվեցինք միայն ամուսնուս չաշխատելու պատճառով. 3 երեխաների մայրը օգնության կարիք ունի (Լուսանկարներ)
Երևանի Սարի թաղում վարձով բնակվող բազմազավակ Մարիամ Զաքարյանը երկրում ստեղծված այս իրավիճակի պատճառով դժվարին կացության մեջ է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում Մարիամը պատմել է, որ մարտի 25-ից իր ամուսինը չի աշխատում եւ իրենք մնացել են 28000 դամ նպաստի հույսին:
«Տան վարձը, որը ամսական 40 հազար դրամ է, մոտ երկու ամիս չենք վճարել: Մենք այս վիճակում հայտնվեցինք միայն ամուսնուս չաշխատելու պատճառով: Ես էլ չեմ աշխատում, քանի որ երեք փոքր` 7,6 եւ 3 տարեկան երեխաների եմ խնամում: Տունը, որտեղ ապրում ենք, խոնավ է, ու ստիպված եմ դիմել օգնության, որովհետեւ ծայրահեղ ծանր վիճակում ենք գտնվում»,- պատմեց Մարիամը` հավելելով, որ ոչ մի տեղից որեւէ օգնություն չի ստանում:
28-ամյա կինը նշեց, որ ամուսինը որպես բանվոր աշխատել է «Մարմարի աշխարհ»-ում:
Օգնել ցանկացողները կարող են դիմել հետեւյալ հեռախոսահամարով` 077556991 Մարիամ Զաքարյան: