Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր...

Թուրքիան ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը. Պատմական ակնարկ

Լուսանկարում. Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղավնիներ են բաց թողնում դեպի Արարատ լեռը՝ ամբողջ աշխարհի քրիստոնյաների ու հայերի սրբազան խորհրդանիշը, որն ապօրինաբար գտնվում է Թուրքիայի կազմում...

Ընդ որում, դա արել է առաջինն աշխարհում՝ 1919 թ. հուլիսի 5-ին...

Տասնամյակներ շարունակ պաշտոնական Երեւանն ու հայկական Սփյուռքը Թուրքիայի իշխանություններից պահանջում են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Բայց չգիտես ինչու լռության է մատնվում այն անհերքելի փաստը, որ Թուրքիան վաղուց է ճանաչել Հայոց Եղեռնը, ընդ որում, դա արել է առաջինն աշխարհում՝ 1919 թվականի հուլիսի 5-ին։ Այն, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները նախընտրում են չհիշել դրա մասին, ավելի քան հասկանալի է։ Բայց ահա թե ինչու այդ մասին չեն հիշում Երեւանն ու Սփյուռքը, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէ։ Հայկական "Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթը մեր հայրենակիցներին առաջարկում է չմոռանալ պատմության կարեւորագույն փաստերը, չսահմանափակվել 1915 թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շատ հաճախ խորհրդանշական արարողություններով և գրագետ ու լուրջ պայքար սկսել սեփական իրավունքների վերականգնման համար:

Եվ այսպես՝ մի քիչ պատմություն

1919-1920 թթ. Օսմանյան կայսրության Ռազմական տրիբունալը քննել է "Միություն եւ առաջադիմություն" ("Իթթիհաթ վե թերաքքի" - "Ittihad ve Terakki") Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարության դատական գործերը՝ հայերի եւ հույների զանգվածային սպանությունների, Սահմանադրության խախտման եւ պատերազմի ժամանակ թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցավ հայերի զանգվածային կոտորած, որը պատմաբանների մեծամասնության կողմից մեկնաբանվում է որպես ցեղասպանություն։ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի փաստացի աջակցությամբ երիտթուրքական կառավարությունը կազմակերպեց երկրի հայազգի խաղաղ բնակչության տեղահանումը, ինչը հանգեցրեց հայերի զանգվածային բնաջնջմանը եւ Թուրքիայի հայ համայնքի փաստացի ոչնչացմանը:

Մայիսի 24-ին, հայերի կոտորածներից ընդամենը մի քանի շաբաթ անց, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Անգլիայի կառավարությունները հայտարարեցին թուրքական հանցագործությունների դեմ դատական հետապնդում իրականացնելու մտադրության մասին։ Համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը բնորոշեցին որպես "մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն" և թուրք իշխանավորների նկատմամբ սահմանեցին անհատական պատասխանատվություն հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման համար:

Մազհարի քննչական հանձնաժողովը եւ Տրիբունալի ստեղծումը

1918 թ. Օսմանյան կայսրության պարտությունից, Մուդրոսի զինադադարից և Անտանտի ուժերի կողմից Կոստանդնուպոլսի բռնազավթումից հետո հաղթող երկրները Թուրքիայից պահանջել են պատժել հայ և այլ ազգերի ռազմագերիների դեմ կատարած հանցագործությունների մեղավորներին։ Այս խնդրում առանձին դիրք էր գրավում Բրիտանիան, որը հիմնականում պնդում էր առաջին հերթին պատժել բրիտանացի ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու միայն հետո հայերի ոչնչացման համար։ Տրիբունալի աշխատանքների մեկնարկին Իթթահաթի հիմնական ղեկավարները՝ Թալեաթը, Էնվերը, Ահմեդ Ջեմալը, Շաքիրը, դոկտոր Նազիմը, Բեդրին և Ազմին փախել էին Թուրքիայից։

Թուրքիայում այդ պահին գործող Թևֆիկ փաշայի կառավարությունը, չսպասելով միջազգային դատարանին, որոշել է հետաքննել այդ հանցագործությունները ազգային դատարաններում։ 1918 թ. նոյեմբերի 23-ին Սուլթան Մեհմեդ VI-ը ստեղծեց կառավարական քննչական հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց Հասան Մազհար-բեյը։ Հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Օսմանյան կայսրության պաշտոնատար անձանց կողմից առաջին հերթին հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունների հետաքննությանը։ Մազհար-բեյը նահանգապետերից պահանջել է տրամադրել հայերի տեղահանության եւ սպանությունների հրամաններով բոլոր հեռագրերը: Չնայած (ընթերցումից հետո) հրամանների բնօրինակներն ոչնչացնելու հրահանգին, որոշ պաշտոնյաներ պահպանել են դրանք եւ հանձնաժողովը կարողացել է ստանալ այդ փաստաթղթերը:

Երիտթուրքերի հանցագործությունը հետաքննող Ռազմական տրիբունալի ձեւավորումը Մազհարի հանձնաժողովի աշխատանքի շարունակությունն էր, եւ1918 թվականի դեկտեմբերի 16-ին սուլթանը պաշտոնապես ստեղծեց նման տրիբունալներ: Երկրի տարբեր գավառներում կազմավորվել է ռազմական 3 տրիբունալ և դատական 10 մարմին։

Տրիբունալի աշխատանքը

Ընդհանուր առմամբ անցկացվել է դատական չորս նիստ. Փարիզի խաղաղության համաժողովի ենթահանձնաժողով, Պոլսում բրիտանական տրիբունալ ու երկու թուրքական դատավարություն: 1918 թ. դեկտեմբերի 16-ին ստեղծվել է հատուկ ռազմական տրիբունալ, իսկ 1919 թ. սկզբին հատուկ հրամանով իրականացվել են արտաքսման և կոտորածի մեջ կասկածվող անձանց բազմաթիվ ձերբակալություններ (թուր. tehcir ve taktil): Տրիբունալի կազմը մի քանի անգամ փոխվել է՝ մեղադրյալներին պատժից խուսափելու հնարավորություն տալու համար։ Չընդունվեց թուրքական կառավարության առաջարկը՝ տրիբունալում ընդգրկել չեզոք երկրների ներկայացուցիչներին։ Կարեւորագույն լսումներն անցկացվել են Յոզղաթի (փետրվարի 5-ից ապրիլի 7-ը), Տրապիզոնի (մարտի 26-ից մայիսի 15-ը), Իթթիհաթի (ապրիլի 28-ից մայիսի 17-ը) եւ նախարարների կաբինետի (1919 թվականի հունիսի 3-ից 25-ը) իրադարձությունների կապակցությամբ: Նախապատրաստվել են լսումներ Ադանայի, Հալեպի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Էրզրումի, Մարաշի և Վանի դեպքերի վերաբերյալ, սակայն 1920 թ. օգոստոսի 11-ին քեմալական նոր կառավարությունը լուծարեց դատարանները։

Տրիբունալի աշխատանքն ապահովվում էր երկու հանձնաժողովի կողմից։ Դրանք հարցաքննել են 13 նախարարների ու շեյխ-ուլ-իսլամների եւ ուսումնասիրել են բազմաթիվ փաստաթղթեր հայերի կոտորածների մասին: 1919 թ. մայիսի 3-ին Գլխավոր դատախազը դատարանին տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում իրեն նոր ապացույցներ են հայտնի դարձել առ այն, որ հայերի սպանությունները մայրաքաղաքում եւ շրջակայքում հիմնականում եղել են կազմակերպված (թուր. teskilati murettebe ile). Դատախազի առաջարկած նոր մեղադրական եզրակացությունը ներառում էր "առանձնացված հանրություն կազմող բոլոր մարդկանց ոչնչացնելու" մեղադրանքը։ Հայերի տեղահանությունները թելադրված էին ոչ թե ռազմական անհրաժեշտությամբ կամ կարգապահական պատճառներով, այլ մտահղացվել էին Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի կողմից, և դրանց հետևանքները զգացվում էին Օսմանյան կայսրության ամեն անկյունում (թուր. Memaliki Osmaniyenin hemen իր tarafnda):

Ապացույցներում տրիբունալը հիմնականում հենվում էր փաստաթղթերի, այլ ոչ թե վկաների ցուցմունքների վրա։ Այն ապացուցված է համարել Իթթիհաթի առաջնորդների կողմից հայերի կազմակերպված սպանության փաստը (թուր. taktil cinayeti). Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել Էնվերին, Ջեմալին, Թալեաթին եւ բժիշկ Նազիմին ու դատապարտել նրանց մահապատժի: Բացի այդ, դատարանում ներկա մեղադրյալներից երեքը կախաղանի միջոցով մահապատժի են դատապարտվել: Մեղադրական ակտերը եւ նիստերի արձանագրությունները հիմնականում մատչելի չեն Ժամանակակից հետազոտողների համար, թուրքական հեղինակների աշխատանքները, որոնք վերլուծում են տրիբունալի նյութերը, բացառելով հազվագյուտ հղումները, բացակայում են:

Կառավարության եւ Իթթիհաթի առաջնորդների գործը

Հաշվի առնելով Թուրքիայի կենտրոնական իշխանությունների դերը հայերի ոչնչացման գործում, Տրիբունալի հիմնական դատավարության ընթացքում քննվում էին առաջին հերթին հետևյալ պաշտոնատար անձանց գործերը.

1. Մեծ վեզիր Սաիդ Հալիմ փաշա;
2. Մեծ վեզիր Մեհմեդ Թալաաթ;
3. Իթթիհաթի Գլխավոր քարտուղար Միթհաթ Շյուքրյու (թուր. Mithat Sukru);
4. Իթթիհաթի Կենտրոնական կոմիտեի անդամ Քյուչյուք Թալաթ (թուր.՝ Kucuk Talat);
5. Արտաքին գործերի նախարար և Ներկայացուցիչների պալատի նախագահ Հալիլ Մենտեշե (թուր. Halil Mentese);
6. Կուսակցության հիմնական գաղափարախոս Զիա Գյոկալպ (թուր.՝ Ziya Gokalp);
7. Ազգային անվտանգության նախարար Իսմայիլ Ջանբուլաթ (թուր.՝ Ismail Canbulat);
8. Շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմ (թուր. Musa Kazim);
9. Շեյխ-ուլ-իսլամ Մուստաֆա Հայրի (թուր. Mustafa Hayri);
10. ԱԳ նախարար Ահմեդ Նեսիմի (թուր. Ahmet Nesimi);
11.Պարենի նախարար Մուստաֆա Քեմալ (թուր. Mustafa Kemal);
12. "Հատուկ կազմակերպության" պաշտոնյա Քամբուր Աթիֆ (թուր.՝ Kambur Atif);
13. Իթթիհաթի Կենտկոմի անդամ Յուսուֆ Ռիզա (թուր.՝ Yusuf Riza);
14. Զորահրամանատար Էնվեր փաշա (հեռակա կարգով);
15. Երիտթուրքերի կուսակցական առաջնորդ Թալեաթ փաշա (հեռակա կարգով);
16. 4-րդ բանակի հրամանատար Ահմեդ Ջեմալ (հեռակա կարգով);
17."Հատուկ կազմակերպության" ղեկավար Բեհաեդդին Շաքիր (հեռակա կարգով);
18."Հատուկ կազմակերպության" ղեկավար Մեհմեթ Նազիմ (թուր. Mehmet Nazim) (հեռակա);
19. Ազգային անվտանգության ղեկավար Էրզրումլու Ազիզ (թուր. Erzurumlu Aziz) (հեռակա).

Մեղադրանք է առաջադրվել նաև երկու կազմակերպության. "Պատասխանատու քարտուղարներին և տեսուչներին", որը կազմակերպել է հայերի տեղահանությունն ու սպանությունները, և սպանությունների համար խմբեր ձևավորող "Հատուկ կազմակերպությանը":

Քննության ընթացքում որոշ գործեր հանձնվել են գլխավոր դատախազ Ֆերիդունին։ Մեղադրյալներին պաշտպանում էին 16 փաստաբան՝ իրավաբանների թուրքական ասոցիացիայի նախագահի գլխավորությամբ։ Թուրք պաշտոնյաները մեղադրվում էին կոտորածներ, թալան, դիակների եւ շենքերի այրում, բռնություններ, կազմակերպված ձեւով կատարված խոշտանգումներ իրականացնելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ տեղահանությունը պայմանավորված չէր ռազմական կամ կարգապահական անհրաժեշտությամբ, այլ փաստացի Իթթիհաթի Կենտկոմի փորձ էր վերջնականապես լուծել Հայկական հարցը, ու երկակի բնույթ ուներ՝ արտաքսման պաշտոնական հրահանգներն ու հայերի սպանությունների գաղտնի ցուցումները։ Մեղադրող կողմը նաեւ անձնական հարստացման բազմաթիվ դեպքեր է ներկայացրել որպես հայերի սպանությունների առիթ։ Դատարանին փաստաթղթեր են ներկայացվել Սիրիայի անապատներ և Միջագետք հասած հայազգի տեղահանված քաղաքացիների մնացորդների վերաբերյալ։ Նրանց թիվը հասնում էր 200 հազարի, որոնք հետո ոչնչացվեցին ճանապարհին և Դեր Զորի համակենտրոնացման ճամբարում։

Ըստ մեղադրանքի՝ հայերի սպանությունների մեջ առանցքային դեր է խաղացել "Հատուկ կազմակերպության" ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Այս կազմակերպության կառուցվածքը եւ գործառույթները հայտնաբերվել են նրա ղեկավարների խաչաձեւ հարցաքննությունների ժամանակ: "Հատուկ կազմակերպությունը" փաստացի բաղկացած էր երկու մասից և աշխատում էր երկու ուղղությամբ՝ արտաքին, ներառյալ լրտեսություն, պարտիզանական գործողություններ և ռազմական հակառակորդների դեմ սաբոտաժ, և ներքին, որը օսմանյան հայերին դիտում էր որպես հակառակորդներ։ "Կազմակերպությունը" հավաքագրել է իր աշխատակիցներին բանտերից ազատ արձակված հանցագործներից։ "Կազմակերպության" կողմից վայրեր ուղարկված կոդավորված հեռագրերը պետք է վերադարձվեին կարդալուց հետո։ Փոստի նախարար Հասիմը (թուր. Hasim) հաստատեց պատերազմի ժամանակ ուղարկված բոլոր ծածկագրերի ոչնչացումը: Շատ գեներալ-նահանգապետեր և բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյաներ, օրինակ՝ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին և Էրզրումի նահանգապետ Հասան Թեքսինը, "Հատուկ կազմակերպությունում" խոշոր դերակատարներ էին։ Գնդապետ Ջևադի (թուր. Cevad) ցուցմունքների համաձայն, Ռուսաստանից կրած պարտությունից հետո օսմանյան բանակի ռուսների դեմ պարտիզանական գործողություններն անարդյունավետ եղան և "Կազմակերպության" վերահսկողությունն անցավ Շաքիրին, որն և իրականացրեց հայերի կոտորածը։ Իթթիհաթի կուսակցական բաժանմունքները տեղերում աջակցել են "Հատուկ կազմակերպության" աշխատանքին։

Դատավճիռ

Ուշագրավ մի դրվագ. Անգլիան փորձել է խափանել թուրքական դատարանի նիստը և փրկել հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպած հանցագործներին։ Դատարանն իր աշխատանքը սկսել էր 1919 թվականի ապրիլի 27-ին։ Նույն թվականի մայիսի 28-ին Անգլիայի իշխանությունները կազմակերպել էին 77 թուրք հանցագործների առեւանգումը եւ գաղտնի տեղափոխել նրանց Մալթա կղզի, ինչի պատճառով դատարանը ստիպված էր դադարեցնել Հայաստանի դեմ իրականացված հանցագործությունների քննությունը: Սակայն դա էլ հանցագործներին չփրկեց դատավճռից. չնայած բրիտանական իշխանությունների բոլոր ջանքերին, թուրքական դատարանն, այնուամենայնիվ, պատժել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:

Դատավճռի համաձայն՝ հանցագործությունների փաստացի հեղինակը Իթթիհաթի Գլխավոր ասամբլեան է, որը իրական իշխանությունից հեռացրել Է նախարարների կաբինետը: Դատավճիռը Իթթիհաթին մեղադրում էր Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ, ինչի համար "Հատուկ կազմակերպությունը" Կովկասում դիվերսիաներ էր իրականացնում։

Թուրքական դատարանը քննել է հայերի կոտորածը ու եկել այն եզրակացության, որ հանցագործությունը կազմակերպվել եւ իրականացվել է Իթթիհաթի առաջնորդների կողմից: Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդներ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան եւ դոկտոր Նազիմը հեռակա կարգով մահապատժի են դատապարտվել: Մյուս մեղադրյալները ազատազրկման տարբեր ժամկետներ են ստացել։

Այսքանից հետո օրինաչափ հարց է ծագում. բա էլ ի՞նչ ճանաչում ենք մենք պահանջում Անկարայից։ Նա վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նորից ընդգծենք՝ առաջինն աշխարհու'մ։ Ու ոչ թե պարզապես ճանաչել է Հայոց Եղեռնը, այլ խոստովանել է իր մեղքը, համառորեն, նպատակասլացորեն պահանջել է կազմակերպիչներին մահապատժի ենթարկել։ Ի տարբերություն, ասենք, ԱՄՆ-ի, Թուրքիան չի սահմանափակվել բացահայտորեն դեկլարատիվ բնույթ կրող, իրավական ուժ չունեցող հռչակագրի ընդունմամբ: Նա դատական կարգով է պատժել հանցագործներին։ Ուրիշ էլ՞ ինչպիսին կարող է լինել ճանաչումը, եթե ոչ այդպիսին։ Ժողովրդական լեզվով ասած՝ բա ճանաչումը պոզով-պոչով ա՞ լինում:

Ուստի, ելնելով վերոգրյալից, Երեւանն ու հայկական Սփյուռքը Անկարայից անհապաղ պետք է պահանջեն ոչ թե 1915 թվականի Ցեղասպանության ճանաչում, այլ համազգային նյութա-տարածքային փոխհատուցում: Վաղուց արդեն հասունացել է պահը, որ գործի անցնի պրոֆեսիոնալ փաստաբանների թիմը: Իսկ նրանց պակասը հայ ժողովուրդը հաստատ չի զգում...

 

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ ՈՒժ Պլյուս" անկախ թերթի գլխավոր խմբագիր

"Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ-ի) ջանքերով ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով:

*** 

Լրացուցիչ տեղեկություններ

Երիտթուրքերի դատավարություն (1919-1920 թթ.), Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։
1918 թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ կազմվեցին արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ (ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ականատեսների վկայություններ և այլն) հավաքող հարցաքննիչ հանձնախմբեր։ Օսմանյան կայսրության տարածքը բաժանվեց 10 դատաքննչական շրջանի, նշանակվեցին դատախազներ, քննիչներ, քարտուղարներ։ 1919 թ. հունվարի 8-ին կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ։ Դատական նիստերի ընթացքում քննվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն), Յոզղատի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը։
Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին և սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել բացարձակապես երիտթուրքական կուսակցության ԿԿ նախաձեռնությամբ ու կարգադրությամբ, իսկ կոտորածներն անմիջականորեն իրականացրել են այդ նպատակով բանտերից ազատ արձակված մարդասպաններն ու այլ ոճրագործներ։

Երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը սկսվեց 1919 թ. ապրիլի 27-ին և ընդհատումով (մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի և դրանով ընդհատեց դատաքննությունը) շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ)։ Դատավճիռը հրապարակվեց 1919 թ. հուլիսի 5-ին։ 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր տարիների ազատազրկման, ոմանք արդարացվեցին հանցանշանների բացակայության պատճառով։ Դատավճռում մոռացության մատնվեցին անգլիացիների՝ Մալթա աքսորած հանցագործները։

1919 թ. հունիսի 21-ին, 23-ին և 29-ին տեղի ունեցան «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունները։ Դատավճիռը հրապարակվեց 1920 թ. հունվարի 8-ին։ 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները՝ մի քանի տարվա ազատազրկման։

Յոզղատի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. ապրիլի 8-ին. Յոզղատի մութասարիֆի (գավառապետ) տեղակալ և Բողազլյանի կայմակամ (գավառապետ) Քեմալ բեյը դատապարտվեց մահվան, իսկ Յոզղատի ոստիկանապետ Թեվֆիկ բեյը՝ 15 տարվա տաժանակրության։

Տրապիզոնի կոտորածներն իրականացնողների դատավճիռը կայացվեց 1919-ի մայիսի 22-ին։ 8 հանցագործներից երկուսը՝ Ջեմալ Ազմի և Նայիմ բեյերը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր ժամկետներով ազատազրկման։
Բյոյուքդերեի ոչ մուսուլման բնակչության՝ հայերի և հույների հալածանքները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. մայիսի 24-ին։ Բոլոր մեղադրյալները (4 հոգի) դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման։
Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործների դատավճիռը կայացվեց 1920 թ. հունվարի 14-ին. Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը՝ 15 տարվա տաժանակրության։
Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919-20 թթ., «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրքական պաշտոնաթերթի հավելվածում։ Երիտթուրքերի դատավարությունը թեև չստացավ լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը։

Երիտթուրքերի դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։

դիտվել է 2107 անգամ
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan