ՊՍԺ-ն կբարձրացնի Նեյմարի աշխատավարձը, որպեսզի նա հրաժարվի «Բարսելոնա» տեղափոխությունից
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջիկայում կրկին նոր պայմանագիր կառաջարկի թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, տեղեկացնում է BBC-ն:
ՊՍԺ-ն ցանկանում է բարձրացնել 28-ամյա հարձակվողի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 35 միլիոն եվրո, որպեսզի Նեյմարը վերջնականապես հրաժարվի կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու մտքից:
Ավելի վաղ Catalunya Radio-ն տեղեկացրել էր, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է Նեյմարին ձեռք բերելու մտքից և կփորձի պայմանագիր կնքել Լաուտարո Մարտինեսի հետ:
Պատահական չէր օրեր առաջ Նեյմարի հոր հայտարարությունն այն մասին, որ իր որդին երջանիկ է ՊՍԺ-ում և որևէ մտադրություն չունի հեռանալ փարիզյան ակումբից:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017թ․ օգոստոսին է 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Անցած ամռանը նա հայտարարել էր, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ, սակայն «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի բանակցությունները նրա տրանսֆերի վերաբերյալ արդյունք չտվեցին։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, խփել 10 գոլային փոխանցում։