Արտակարգ դրության օրերին Ամուլսարի պահապանները շրջիկ խմբերով են հերթապահություն իրականացնում. Շիրակ Բունիաթյան
Արտակարգ դրության օրերին Ջերմուկում Ամուլսարի պահապանները իրենց հերթապահությունը իրականացնում են շրջիկ խմբերի միջոցով: Այս մասին NEWS.am-ին ասաց բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Ջերմուկի մուտքերի մոտ անցակետեր են տեղադրվել, մենք էլ գիշերային հերթապահություն չենք իրականացնում, պահպանում ենք արտակարգ դրության պայմանները, չենք կուտակվում: Օրվա ընթացքում մեքենայով գնում ենք, նայում ենք պոստերը, նորից վերադառնում ենք»,- ասաց նա:
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ Ամուլսարի հանքում այս պահին որեւէ գործունեություն չի իրականացվում:
Նշենք, որ Ջերմուկ քաղաքում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել։