Չավի․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի որակները։ Նրա ղեկավարությամբ Չավին խաղացել է կատալոնական թիմում։
«Ես կարծում եմ, որ հիմա աշխարհի լավագույն մարզիչը Գվարդիոլան է։ Կասկած չունեի, որ նրա ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» կգերիշխի։
Նա ցանկանում է գնդակի տոտալ վերահսկողություն եւ գրոհներ, պրոակտիվություն խաղում։ Գվարդիոլան ձգտում է մշտապես գերիշխել խաղադաշտում»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ին։