Ավստրալացի գիտնականներն առաջարկել են տներ կառուցել մարդկային արտազատումներից եւ ծխախոտի մնացորդներից
Ամենաարդի խնդիրների մի մասը լուծելու համար պետք է ստեղծել նոր տիպի շինարարական նյութեր։ Գիտնակաները վստահ են, որ այդ մյութերի հիմքը պետք է դառնան մարդկային արտազատումներն ու ծխախոտի մնացորդները, նշված է Մելբուրնի համալսարանի (Ավստրալիա) հրապարակած հետազոտության մեջ, հաղորդում է Planet- today-ը։
Հետազոտության առաջատար հեղինակ Աբաս Մոխաջերանին ասում է, որ մարդկային արտազատումներից ու ծխախոտի մնացորդներից շինարարարական նյութեր արտադրելու հեռանկարային տեխնոլոգիան թույլ կտա լուծել ե՛ւ բնապահպանական, ե՛ւ տնտեսական խնդիրները։ «Շատերը վախենում են, երբ լսում են մարդկային կենսագործունեության արտազատումների կիրառմամբ կառուցված տների մասին։ Ծխախոտի ծխուկները նույնպես ամենագրավիչ նյութը չէ։ Սակայն բոլոր այդպիսի մտահոգությունները հօդս են ցնդում, երբ մարդիկ տեսնում են նոր տեխնորոգիայով ստեղծված պատրաստի աղյուսները։ Կարող եմ ասել, որ դրանք ունեն կավի բույր»,-նշել է Մոխաջերանին։
Նրա ղեկավարության ներքո գիտնականներին հաջողվել է ստեղծել վերամշակման տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ մաքուր արտազատումներ, որոնք պիտանի են կավի հետ խառնելու համար աղյուսներ ստանալու նպատակով։ Մոխաջերանին ասում է, որ եթե ամբողջ մոլորակում մշակվող աղյուսների 15 տոկոսը պատրաստվի նոր տեխնոլոգիայով, դա թույլ կտա ամբողջովին չեղարկել ծխախոտի մնացորդներից ու մարդկային արտազատումներից առաջացած բնապահպանական վնասը։ Սակայն որպեսզի տեխնոլոգիան մասսայական տարածում ստանա, պետք է ունենա լուրջ ներդրումներ։