Կիկե Սետիեն․ «Բարսելոնան» ցանկանում է չեմպիոն դառնալ՝ ֆուտբոլ խաղալով
Իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը վաղ է համարում մտածել առաջնությունը վերսկսելու մասին կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։
«Ես չեմ զգում ինձ չեմպիոն, թեեւ առաջին տեղում ենք։ «Բարսելոնան» ցանկանում է չեմպիոն դառնալ՝ ֆուտբոլ խաղալով։
Բայց հիմա ֆուտբոլի մասին խոսակցությունները ծիծաղելի են։ Հիմա պետք է մտածել միայն այս ահավոր իրավիճակից դուրս գալու մասին, մնացածն ավելորդ է»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։
Սետիենը տեսակոնֆերանս էր անցկացրել կատալոնական թիմի ֆուտբոլիստների հետ: