Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները. Էդգար Ջանոյան
Ոստիկանույան ծառայողները կստանան մարտ ամսվա պարգեւավճարները սահմանված կարգով։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 15–ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն՝ անդրաֆառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից։
«Նման որոշում չկա։ Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, պարգեւավճարները ստանալու են»,– ասաց Ջանոյանը։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ արտակարգ դրության պայմաններում աշխատած ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից։