«Չելսին» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կանտեին
Լոնդոնի «Չելսին» որոշել է վաճառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեին, հաղորդում է L'Equipe-ը։
Անգլիական ակումբը պատրաստ է քննարկել 70 միլիոն եվրոյի առաջարկներ։ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», Փարիզի ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»։
Կանտեն 2016-ի ամռանն է «Լեսթերից» տեղափոխվել «Չելսի» 35,8 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։