Օբամեյանգը կտեղափոխվի «Ռեալ»
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բանակցել է Լոնդոնի «Արսենալի» ներկայացուցիչների հետ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցով, հաղորդում է France Football-ը։
30-ամյա ֆուտբոլիստը կհեռանա «Արսենալից» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե անգլիական թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Օբամեյանգը հրաժարվել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2021թ․ հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գոլ։
Անգլիայի ընթացիկ առաջնության 28 խաղից հետո «Արսենալը» 40 միավորով 9-րդ տեղում է։