Նուրմագոմեդովի կանխատեսումը կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը կանխատեսում է կատարել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ:
«Սեպտեմբերը սարերի հետևում չէ, սակայն դժվար է հավատալ, որ այս ամենը կավարտվի մինչև սեպտեմբեր:
Այնուամենայնիվ, մի խելացի մարդ ասել է, որ խաղաղության ժամանակ պետք է պատրաստվել պատերազմի»,- Ինստագրամի իր էջում գրել է Նուրմագոմեդովը:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը ապրիլի 18-ին պետք է մենամարտեր ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ: Ռուսաստանում հայտարարված կարանտինի պատճառով 32-ամյա մարզիկը հրաժարվեց մենամարտից, իսկ Խաբիբին փոխարինեց ամերիկացի Ջասթին Գեթժին: Օրեր առաջ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարեց, որ ապրիլի 18-ին նախատեսված մենամարտերը կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են: