Զլատան Իբրահիմովիչի որսած մեծ ձուկը
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Իտալիայում հայտարարված խիստ կարանտինի օրերն անցկացնում է Շվեդիայում, որտեղ սահմանափակումներ գրեթե չկան։
38-ամյա ֆուտբոլիստն ազատ ժամանակն անցկացրել է ծովային ձկնորսությամբ։
Իբրահիմովիչը լուսանկար և տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։
Այս շաբաթ Իբրահիմովիչը նաև մարզումներ էր անցկացրել «Համարբյուի» ֆուտբոլիստների հետ։ Նա այս ակումբի համասեփականատերն է։
Լուսանկարն՝ այստեղ: