Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 234-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 234-ի, հաղորդում է Newsgeorgia-ն:
Թբիլիսիի հիվանդանոցում բուժում է ստանում 34 պացիենտ: 7 պաիցենտի վիճակը մնում է ծանր:
Ապաքինվել է 54 մարդ: Եվս 3 պացիենտ՝ 86, 81 եւ 76 տարեկան, մահացել է: Քութայիսիի, Սաչխերի, Թբիլիսիի, Բաթումիի, Զուգդիդիի եւ Թբիլիսիի կլինիկաներում բուժումը շարունակում է 175 պացիենտ:
Կարանտինի մեջ է գտնվում 4908 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 429 մարդ: