Երևան, 29.Մայիս.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է սահմանափակմա... Արգենտինայում դատարանը սպանության գործով թութ... Շարունակելու ենք մեր աջակցությունը Արցախի ժող... В հեպատիտի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ... Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը՝ «Հաց, ոսկ... Xiaomi-ն սկսել է 6G ցանցի փորձարկումները «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղա... ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Իսպանիային կո... Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ մերժեց Կա... Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի... Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գ... ԵՄ-ը կարող է 1,3 տրիլիոն եվրո ծախսել պանդեմիա... Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել սմա... Բրիտանուհին հարազատ քրոջը գտել է կորոնավիրուս... «Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հե... Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն ... Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հրավա... Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովան... Ժողովրդի հետ այդպես խոսել չի կարելի. Սուրեն Բ... Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա... Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ ... Ծովագյուղում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրան... Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 ... Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մ... Մի շահարկեք, թե դիմակը թանկ է. մենք ոչ մեկին ... Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակ... Նախօրեին կորոնավիրուսից մահացածներից մեկը Գեղ... ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 ... Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել... Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւ... Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հապճեպ ներդր... Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաս... «Պատմության երկրորդ կողմը». Արամ Բաբաջանյանը ... Մեծ Բրիտանիան գլխավորել է կորոնավիրուսի հետեւ... Կանադայում 21-ամյա հայտնի ռեփերի են սպանել Բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտե... Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարա... Գերմանացի փորձագետ-ախտաբանը հայտարարել է կորո... Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց ... Կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդները կա... ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գոր... Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբո... Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․... Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի... Բրիտանիայի իշխանությունները կսկսեն հետեւել կո... Չնայած արտակարգ դրության պահանջներին՝ Ստեփանա... Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի... Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում ... Ռուբեն Հայրապետյանին և «Հարսնաքար»-ի գործով ե... Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տ... Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է լ... «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիր... Մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքնե... Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից անհայտ ... Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվա... «Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ ... Մայիսի 29-ին Հայաստանի առանձին հատվածներում օ... Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովս... Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կեն... Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնայի... «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից».... Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դես... Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիք... Հույներին կփորձեն պաշտպանել կորոնավիրուսից ԲՑ... Վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկան... Կորոնավիրուսի 6 դեպք հաստատվել է Վեդիի դատարա... Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել... Չինաստանում խորհրդարանը հաստատել է երկրի պատմ... Վոլոչկովայի անվան հետ կապված հերթական սկանդալ... Լոռու մարզում կորոնավիրուսի հետևանքով գրանցվե... Թրամփը հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում սոցիալակա... Քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի փողոցները ... Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջ... Մարինկա Խաչատրյանի հմայիչ կերպարը Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել ... Մարմաշենում երեկ ֆուտբոլ խաղալիս մահացած 20-ա... Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպ... Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճ... Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին... Կորոնավիրուս. աղքատ տնային տնտեսություններում... Հրդեհ «Պապա-ֆուդ» պանդոկում Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախ... «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի ... ԱԳՆ հայտարարություն Մայիսյան հերոսամարտերի և ... Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամա... Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքնե... Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստ... Ընդամենը 2,5 տարի գոյատեւեց, բայց Հայոց պետակ... Շնորհավոր հայոց պետության վերածննդի օրը. ՀՀ Պ... Կարանտինի պատճառով բրիտանուհին չի կարողացել ա... Պետքարտուղարությունում մտադիր են շարունակել Ի... Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել ... Տնտեսության վերականգնման լավատեսության ֆոնին ... Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարված... Դի Կապրիոն ու դե Նիրոն՝ Apple-ի, Paramount Pi... Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագոր... Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկն... Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարու... Թոմ Քրուզի և NASA-ի տիեզերական նախագիծն արդեն...

«Կոնտակտավորի» ինքնալուսանկարը պարետատուն ուղարկելու մեխանիզմը մասնավոր կյանքին միջամտություն է. իրավապաշտպան

Վարակակրի շփման շրջանակը պարզելու և «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործիքների կիրառումը կարող է ոչնչացնել մեր ժողովրդավարական ձեռքբերումները։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ օրինագծի շրջանակներում կիրառվող մեխանիզմներին։ Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք օրինագծի վերաբերյալ միջազգային արձագանքների, օրենքի կիրառության, մարդկանց մասնավոր կյանքի միջամտության, թվային անվտանգության և այլ հարցերի շուրջ։

Քաղաքացիների հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է այնպիսի ձևեր կիրառեն, որպեսզի զանգվածային վերահսկողության կիրառմամբ չխաթարվեն մարդու իրավունքները։ Ըստ ձեզ՝ կիրառվող մեխանիզմների միջոցով հնարավո՞ր է նվազագույնի հասցնել անձնական տվյալների արտահոսքի ռիսկը և պաշտպանել մարդկանց թվային անվտանգությունը:

Կարծում եմ՝ Հայաստանն արդեն իսկ շեղվել է վարակի կանխարգելման շրջանակներում թույլատրվող վերահսկողության ընդունելի ձևերից՝ խաթարելով ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանվածությունը։ Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները հենց ստեղծված անթույլատրելի վիճակի արձագանքն են։ Ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով համատարած վերահսկողության բացասական ռիսկերի նվազեցմանը, ապա պետք է նկատի ունենալ, որ իրոք, ժամանակակից տեխնոլոգիաներն ունեն վերահսկողության անսահմանափակ ներուժ։ Եթե այդ տեխնոլոգիաների միջոցով որոշ վերահսկողության ձևեր անգամ գնահատվում են անհրաժեշտ և համաչափ, դրանց կիրառումն անպայմանորեն պետք է լինի ստուգելի՝ հնարավոր կամայականությունները և չարաշահումները բացառելու համար։ Այս համատեքստում Հայաստանում, օրինակ, սահմանված չեն անձի նկատմամբ սահմանափակում կիրառելու դեպքում որոշում կայացնելու պարտադիրությունը և այն վիճարկելու հնարավորությունը։

Երեկ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը ներկայացրեց թվային գործիքակազմը, որի միջոցով պարետատունը պետք է պարզի վարակակրի շփման շրջանակը եւ իրականացնի ինքնամեկուսացման նկատմամբ հսկողություն։ Ըստ ձեզ՝ արդյոք կիրառվելիք գործիքները, այդ թվում ինքնալուսանկարվելու պահանջը իրավաչափ և համաչափ միջամտությո՞ւն է անձնական կյանքի իրավունքին։

Այս գործիքակազմով, ըստ էության, նախատեսվում է ինքնալուսանկարվելու և լուսանկարը պարետատուն ուղարկելու պարտականություն՝ ինքնամեկուսացվածին նույնականացնելու համար։ Առհասարակ, անձի նկարը անձնական կյանքի մաս է, որը պաշտպանվում է օրենքով և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայիով։ Ուստի, տվյալ դեպքում գործ ունենք մասնավոր կյանքին երկմակարդակ միջամտության հետ։
Համաձայն միջազգային չափորոշիչներին և սահմանադրական երաշխիքներին՝ անձնական կյանքի միջամտող միջոցը պետք է լինի անհրաժեշտ, այսինքն՝ պետք է գոյություն չունենա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց։ Այս դեպքում, հիմնավորելի չէ, որ ինքնամեկուսացվածի նույնականացման միակ և բացառիկ միջոցը դա անձի նկարներ ստանալն է։ Ավելին, պարետատանը փոխանցվող առողջական վիճակի և հանգամանքի մասին տեղեկատվության արժանահավատությունը որևէ կերպ պայմանավորված չէ այն փաստով թե ով է լրացրել այդ տվյալները, իսկ լուսանկարի առկայությունը այդ հանգամանքի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Մյուս կողմից, միջամտության ընտրված միջոցը պետք է լինի համաչափ, այսինքն, այն ողջամիտ հավասարակշռության մեջ պետք է գտնվի հետապնդվող նպատակի հետ։ Այս պարագայում ակնհայտ է, որ կարգավորման հիմքում դրված է սխալ կանխավարկած, այն է՝ «հպարտ քաղաքացիների» խոսքին չհավատալը, քանի դեռ վերջիններիս իրավունքները խախտելու միջոցով չի ապացուցվել հակառակը։ Ստացվում է, որ ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիները ստախոս են և ոչ օրինապահ (թեև վստահ եմ, որ ՀՀ-ում դեռևս ապրում են օրինապահ և արժանապատիվ շատ քաղաքացիներ), ուստի որպես իշխանությանը խաբելը բացառող միջոց պետք է ներդրվի վերջիններիս անձնական կյանքի իրավունքը սահմանափակող միջոց։ Նույնիսկ նման կանխավարկածի դեպքում կարելի էր վարչական կամ քրեական պատասխանատվության սպառնալիքով բացառել քաղաքացիների ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագիծը։

Օրենքով նախատեսված է, որ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Արդյոք այս ժամկետը ողջամի՞տ է։

Ժամկետի ողջամտությանը գնահատումը պայմանավորված է տեղեկատվության ոչնչացման տեխնիկական լուծումներով, որի մասնագետը չեմ։ Մեծածավալ էլեկտրոնային տեղեկատվության ոչնչացումն իսկապես կարող է ժամանակատար լինել։ Միաժամանակ, շատ կարևոր է թվային տեղեկատվության ոչնչացման եղանակը, որպեսզի այն վերականգնել չլինի, ինչպես նաև ոչնչացման փաստի ստուգման հնարավորությունը։ Մինչդեռ այս մասով բավարար օրենսդրական երաշխիքներ սահմանված չեն։

Ի վերջո, կիրառվող գործիքներով հնարավո՞ր է նպաստել համաճարակի տարածումը կանխելուն։

Առանց համընդհանուր թեստավորման և կարճաժամկետ հեռանկարում առողջապահական համակարգի գերհզորացման, հնարավոր չէ համընդհանուր վերահսկողություն իրականացնել համաճարակի կանխման նկատմամբ։ Մինչդեռ ներդրված գործիքների կիրառումը կարող է ոչնչացնել մեր ժողովրդավարական ձեռքբերումները։ Ինչպես տեղին նշել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը «Վարակն արդեն իսկ ոնչնացնում է շատ կյանքեր, բայց մենք պետք է թույլ չտանք, որ այն ոչնչացնի նաև ազատ հասարակությունները և մեր հիմնարար արժեքները»։

Այս առումով, ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի թիվ 461 – Ն որոշումը ուղղակի և բացահայտ սպառնալիք է նշված արժեքների նկատմամբ։

Այս որոշումից բխում է, որ՝

ա) պետական մարմինների կողմից վարակակիրների պարզման արդյունավետ մեխանիզմներ չկան․

բ) մինչև սահմանափակում կիրառելը չի նախատեսվում թեստավորման հնարավորություն, որով կարող է հավաստվել ենթադրյալ կոնտակտավորի վարակակիր չլինելու հանգամանքը, ինչպես նաև ինքնամեկուսանալու կամ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կիրառվելու անհրաժեշտության բացակայությունը․

գ) կամայական կերպով հնարավոր է անձին հրահանգավորել ինքնամեկուսանալ, իսկ վերջինիս կողմից հրաժարվելու դեպքում անձի նկատմամբ կարող է կիրառվել այսպես կոչված «տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի (վայրի) սահմաններում»․

դ) «տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» միջոցառումը իրականացնելիս Ոստիկանությունը կարող է մուտք գործել անձի բնակարան։

Արդյունքում ստացվում է, որ առանց օրենքի, միայն կառավարության որոշման հիման վրա նախատեսվում է անձնական ազատության սահմանափակման հիմք, ինչը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին։ Միաժամանակ, առանց բժշկական հիմնավորումների թույլատրվում է մուտք գործել անձի բնակարան, որով խախտվում է բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը։ Այս պայմաններում անձը զրկված է իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու նվազագույն իրավական երաշխիքից։ Ի վերջո, չհաստատված կասկածի հիման վրա, պետությունը, ենթադրյալ կոնտակտավորին առանց թեստավորման ապահովման փաստացի ազատազրկում է այն վայրում, որտեղ մեծ հավանականությամբ կան վարակակիրներ։ Դրանով անձի կյանքը ենթարկվում է վտանգի, որի բացասական հետևանքների պատասխանատուն բացառապես պետությունն է։

դիտվել է 497 անգամ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է սահմանափակմա... Արգենտինայում դատարանը սպանության գործով թութ... Շարունակելու ենք մեր աջակցությունը Արցախի ժող... В հեպատիտի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ... Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը՝ «Հաց, ոսկ... Xiaomi-ն սկսել է 6G ցանցի փորձարկումները «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղա... ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Իսպանիային կո... Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ մերժեց Կա... Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի... Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գ... ԵՄ-ը կարող է 1,3 տրիլիոն եվրո ծախսել պանդեմիա... Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել սմա... Բրիտանուհին հարազատ քրոջը գտել է կորոնավիրուս... «Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հե... Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն ... Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հրավա... Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովան... Ժողովրդի հետ այդպես խոսել չի կարելի. Սուրեն Բ... Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա... Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ ... Ծովագյուղում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրան... Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 ... Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մ... Մի շահարկեք, թե դիմակը թանկ է. մենք ոչ մեկին ... Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակ... Նախօրեին կորոնավիրուսից մահացածներից մեկը Գեղ... ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 ... Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել... Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւ... Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հապճեպ ներդր... Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաս... «Պատմության երկրորդ կողմը». Արամ Բաբաջանյանը ... Մեծ Բրիտանիան գլխավորել է կորոնավիրուսի հետեւ... Կանադայում 21-ամյա հայտնի ռեփերի են սպանել Բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտե... Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարա... Գերմանացի փորձագետ-ախտաբանը հայտարարել է կորո... Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց ... Կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդները կա... ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գոր... Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբո... Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․... Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի... Բրիտանիայի իշխանությունները կսկսեն հետեւել կո... Չնայած արտակարգ դրության պահանջներին՝ Ստեփանա... Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի... Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում ... Ռուբեն Հայրապետյանին և «Հարսնաքար»-ի գործով ե... Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տ... Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է լ... «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիր... Մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքնե... Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից անհայտ ... Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվա... «Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ ... Մայիսի 29-ին Հայաստանի առանձին հատվածներում օ... Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովս... Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կեն... Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնայի... «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից».... Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դես... Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիք... Հույներին կփորձեն պաշտպանել կորոնավիրուսից ԲՑ... Վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկան... Կորոնավիրուսի 6 դեպք հաստատվել է Վեդիի դատարա... Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել... Չինաստանում խորհրդարանը հաստատել է երկրի պատմ... Վոլոչկովայի անվան հետ կապված հերթական սկանդալ... Լոռու մարզում կորոնավիրուսի հետևանքով գրանցվե... Թրամփը հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում սոցիալակա... Քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի փողոցները ... Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջ... Մարինկա Խաչատրյանի հմայիչ կերպարը Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել ... Մարմաշենում երեկ ֆուտբոլ խաղալիս մահացած 20-ա... Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպ... Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճ... Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին... Կորոնավիրուս. աղքատ տնային տնտեսություններում... Հրդեհ «Պապա-ֆուդ» պանդոկում Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախ... «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի ... ԱԳՆ հայտարարություն Մայիսյան հերոսամարտերի և ... Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամա... Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքնե... Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստ... Ընդամենը 2,5 տարի գոյատեւեց, բայց Հայոց պետակ... Շնորհավոր հայոց պետության վերածննդի օրը. ՀՀ Պ... Կարանտինի պատճառով բրիտանուհին չի կարողացել ա... Պետքարտուղարությունում մտադիր են շարունակել Ի... Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել ... Տնտեսության վերականգնման լավատեսության ֆոնին ... Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարված... Դի Կապրիոն ու դե Նիրոն՝ Apple-ի, Paramount Pi... Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագոր... Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկն... Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարու... Թոմ Քրուզի և NASA-ի տիեզերական նախագիծն արդեն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan