Բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը հաղթահարելու համար ճգնաժամը և երբեմն այդ հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ. Փաշինյան
Այսօր բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը եւ անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ըստ էության, բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը: Իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ճգնաժամը երկրի ռազմավարական զարգացման պատկերացումների մեջ, ըստ էության, շատ բան չի փոխել: