Ձնեմարդ Օլաֆի մասին Disney-ի մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ուղիղ հեռարձակմամբ
Disney ստուդիան հրապարակել է «Տանը՝ Օլաֆի հետ» մուլտսերիալի առաջին դրվագը, որի գլխավոր հերոսը «Սառը սիրտ» մուլտֆիլմի ձնեմարդն է։
Նախագծի առաջին սերիան տեւում է մոտ 40 վայրկյան, որում Օլաֆը փոքրիկ ձնեմարդով խաղում է սառույցի վրա:
Մուլտսերիալի հեղինակը մուլտիպլիկատոր Հայրամ Օսմոնդն է, որը շոուն նկարել է տանը, դերասան Ջոշ Գադը տանից հնչունավորել է հերոսին: Երկուսն էլ չեն խախտել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ինքնամեկուսացման ռեժիմը։