Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին և առաջարկել Թուրքիայի աջակցությունը։
Ինչպես տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական բաժնից, նախագահ Էրդողանը պատրիարք Սահակ Մաշալյանի հետ զրույցում հետաքրքրվել է Սրբազան հոր որպիսությամբ եւ շնորհակալություն հայտնել անապահովների հիմնադրամին հայ համայնքի կողմից գումարային աջակցության համար։
Էրդողանը հայտնել է, որ հեշտացրել է Հայաստանցիների վերադարձի պայմանները հայրենիք եւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օգնել դեղորայքի հարցում։