Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրինագծով աղբն այրելու համար նախատեսվում է մինչև 800․000 դրամ տուգանք
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր օրինագիծը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։
Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։
Այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200․000 դրամի չափով։