Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1066-ի
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1000 մարդը, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարությունից:
Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով` երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում 25 հազար բժիշկ է ներգրավված, որոնց աշխատանքի շնորհիվ հաջողվում է վերահսկել վարակի տարածումը: Ընդ որույմ, հիվանդանոցներում այդպիսի հիվանդների համար ավելի քան յոթ հազար տեղ է նախատեսված, հայտնում «Sputnik- Բելառուս»-ը:
«976 մարդ հոսպիտալացվել է: Հիվանդների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է մեղմ կամ միջին ծանրության: 33 հիվանդ թոքերի արհեստական օդափոխության ապարատի կարիք ունի, նրանց վերաբերյալ բժշկական խորհրդակցություններ են անցկացվել` վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետների եւ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասնակցությամբ»,- հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:
77 մարդ ապաքինվել է, մահվան նոր դեպքե չկան. դրանց թիվը դեռ 13 է: Այսպիսով, Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1066-ի: Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 205-ով: