Հայաստանում լիարժեք տուրիստական ակտիվության պետք է սպասել 2021 թվականի ապրիլից ոչ շուտ. փորձագետ
Հայաստանում լիարժեք տուրիստական ակտիվության պետք է սպասել 2021 թվականի ապրիլից ոչ շուտ: Այս մասին ապրիլի 8-ին Մինսկ-Երեւան- Քիշնեւ-Մոսկվա-Թբիլիսի համատեղ տեսակոնֆերանցի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիա ղեկավար Մեխակ Ապրեսյանը:
Դա, ըստ նրա, կախված է մի շարք գործոններից` երկրում եւ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի անկման ժամկետներից, բոլոր թռիչքների վերսկսումից եւ մասնավոր հատվածում առկա խնդիրների լուծումից:
«Առաջին եռամսյակը, ինչպես գիտեք, միշտ ավելի պասիվ է լինում»,- նշեց Ապրեսյանը: