Տոսկանայում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել
Տոսկանայում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ դեպքի վայրում ներկա են փրկարարները: Messaggero-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան:
Անցած շաբաթ Սարդինիայի հարավում եւս ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, որի հետեւանքով եւս տուժածներ չեն եղել:
2018-ի օգոստոսին Գենույա քաղաքում փլուզվել է ամենաերկար կամուրջը: Դեպքի հետեւանքով մահացել է 43 մարդ: