Twitter-ի հիմնադիրը 1 մլրդ դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
Twitter միկրոբլոգների ցանցի հիմնադիր Ջեք Դորսին գրեթե 1 մլրդ դոլար է նվիրաբերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարին: «Ես Square ընկերության բաժնետոմսերից 1 մլրդ դոլար եմ ուղարկում (իմ կարողության մոտ 28 տոկոսը) Start Small հիմնադրամ՝ ֆինանսավորելու համար COVID-19-ի դեմ պայքարում գլոբալ օգնությունը»,- Twitter-ում նշել է Դորսին, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
43-ամյա ձեռնարկատերը նաեւ նշել է, որ համավարակի դեմ հաղթանակից հետո հիմնադրամի աշխատանքի կենտրոնացումը կտեղափոխվի առողջապահության եւ աղջիկների կրթության ոլորտի նախագծեր, ինչպես նաեւ անվերապահ բազային եկամտի կոնցեպցիայի իրականացում:
Ջեք Դորսին մտադիր է հիմնադրամը թափանցիկ ղեկավարել եւ հանընդհանուր հասանելի ֆայլ ստեղծել, որում հրապարակվելու է Start Small-ի ծախսերի ամբողջ հաշվետվությունը: Այդ տվյալների համաձայն՝ հիմնադրամն արդեն կատարել է առաջին նվիրատվությունը՝ 100 հազար դոլար էր փոխանցվել America's Food Fund բարեգործական կազմակերպության մարդկանց սննդամթերքով ապահովելու նախագծին, որոնց կորոնավիրուսի համավարակն առնչվել է: