«Ուդինեզեի» տնօրեն. Պրեմյեր լիգայի ղեկավարությունը կհայտարարի մրցաշրջանն ավարտելու մասին
Իտալական «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպաուլո Մարինոն հայտարարել է, որ անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունը պաշտոնապես կհայտարարի մրցաշրջանն ավարտելու մասին:
«Բելգիայի ֆուտբոլային ղեկավարությունն արդեն որոշում է ընդունել վաղաժամ ավարտել մրցաշրջանը, չնայած ՈւԵՖԱ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին: Պրեմյեր լիգայի ղեկավարությունը ևս շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Թիմերը պետք է խելացի գտնվեն և մտածեն հաջորդ մրցաշրջանների մասին: Եթե մենք փորձենք ավարտել այս մրցաշրջանն, ապա կձախողենք հաջորդ մրցաշրջանը»,- Մարինոյի խոսքը փոխանցում է Eurosport-ը:
Նշենք, որ անգլիական «Ուոթֆորդի» ու իտալական «Ուդինեզեի» սեփականատեր հանդիսանում է նույն ընտանիքը: