2019-2020 թվականներին ՀՀ տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են 42 միլիոն դրամով
2019-2020 թվականներին ՀՀ տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են 42 միլիոն դրամով: Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Սակայն նա կարծում է, որ համընդհանուր տուգանքները չեն նպաստի շուկայի իրավիճակի կարգավորմանը եւ որ մեծամասամբ պետք է հրաժարվել տուգանքների մեխանիզմներից: «Մենք այժմ այլ մեխանիզմներ ենք գործածում, եւ ես պետք է ասեմ, որ` բավականին հաջող»,- ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:
Խոսելով իր ղեկավարած գերատեսչության համար ծախսերի մասին` Գեւորգյանը նշեց, որ պետբյուջեից ավելի քան 380 միլիոն դրամ է հատկացվել, որի զգալի մասն ուղղվել է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը: