Ռոնալդինյոն տեսաուղերձ է հղել կալանավայրից
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն տեսաուղերձ է հղել կալանավայրից:
«Ողջույն բոլորին: Այստեղ ես իմ ընկերոջ՝ Պաբլոյի հետ եմ, որհ հարձակվող է: Շուտով մենք կգնանք խաղալու»,- ասել է Ռոնալդինյոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանտում Ռոնալդինյոն մասնակցել է ֆուտբոլային առաջնության և իր թիմի մասնակցությամբ եզրափակիչ խաղում դարձել 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայրն անձնագրեր կեղծելու կասկածանքով ձերբակալված են և գտնվում են Պարագվայի բանտերից մեկում:
Տեսանյութը՝ այստեղ: