Բրիտանական Sky Sports-ը սկսել է լուսաբանել Բելառուսի առաջնությունը
Բրիտանական Sky Sports հեռուստաալիքը սկսել է լուսաբանել ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը, որը Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չդադարեցված միակ առաջնությունն է։
Հեռուստաալիքի եթերում եւ կայքում ներկայացվում է հանդիպումների կարեւոր դրվագները։ Բելառուսի առաջնությունում արդեն տեղի է ունեցել երեք տուր։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը մեկ գոլ է խփել «Նեմանի» կազմում։