Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը, հաղորդում է TMZ-ն։ Այաննան դանակով մի քանի հարված է հասցրել փեսացուի տանը եղած կնոջը, որի առողջական վիճակի մասին չի նշվում։
Այաննայի փեսացուն ռեպ երգիչ Youngboy-ն է։