Օրենքը սահմանափակում է գաղտնիության իրավունքը COVID-19-ի դեմ պայքարում. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ:
«2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախագիծ, որն իշխանություններին տվեց վերահսկողության լայն լիազորություններ՝ օգտագործելու բջջային հեռախոսներով կատարված զանգերի և ուղարկված հաղորդագրությունների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերելու համար»,-ասել է Human Rights Watch-ը։
Փոփոխությունները սահմանափակում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և թույլ են տալիս իշխանություններին ունենալ հասանելիություն վիրուսակիր անձանց վերաբերյալ բժշկական գաղտնի տեղեկություններին։
Թեև համավարակի տարածումը կանխելու նպատակով գաղտնիության պահպանման իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, Կառավարությունը պետք է ապահովի, որ նման սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ ու համաչափ։
Human Rights Watch-ի հայտարարությանն ամբողջությամբ ՀՔԱՎ-ի թարգմանությամբ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Մենք նաև ներկայացնում ենք այս օրերին մեզ հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։
Արտակարգ իրավիճակում քաղաքացիները մեզ կարող են դիմել հեռավար տարբերակներով, որոնք ներկայացված են ԱՅՍՏԵՂ: