Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը, հաղորդում է Sky Sports-ը։
Նա կստանա պայմանագրով նախատեսված աշխատավարձի չափից 30 տոկոս քիչ։ Պաշտոնապես այդ մասին հայտարարություն կլինի հաջորդ շաբաթ։
Գարեթ Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։